Աշխարհ

Վիկտոր Օրբանը չի բացառում Հունգարիայի դուրս գալը ԵՄ-ից

1 րոպեի ընթերցում

Վիկտոր Օրբանը չի բացառում Հունգարիայի դուրս գալը ԵՄ-ից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալը հնարավոր տարբերակ է, եթե միավորումը չվերադառնա իր սկզբնական արժեքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հունգարական «Népszava» պարբերականին տված հարցազրույցում:

«Եվրամիությունը կորցրել է իր ստեղծման սկզբունքները և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Եթե իրավիճակը չփոխվի հօգուտ ազգային պետությունների շահերի, Բուդապեշտը լրջորեն կդիտարկի ԵՄ-ից դուրս գալու հարցը»,– ընդգծել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ միությունը սկսել է պարտադրել անդամ պետություններին «անընդունելի սկզբունքներ», որոնք հակասում են Հունգարիայի ինքնիշխանությանը և ազգային ինքնությանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում