ՀՀ վարչապետը հստակ հայտարարել է, որ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը․ Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ, մասնավորապես ԱՄՆ-ին կամ այլ երկրին, դեսպանը նշել է, որ այն, ինչ ասել են Հայաստանի իշխանությունները, այն է եղել, որ ցանկացած ապաշրջափակում տեղի կունենա ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ 

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող»,- ընդգծել է Սոբհանին։

Հարցին, թե Իրանը տարածաշրջանում երրորդ ուժերի հնարավոր ներգրավման պայմաններում, ունի՞ մտահոգություն, Սոբհանին պատասխանել է. «Ոչ, դա նույնպես լրատվամիջոցների ենթադրություն է։ Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ առաջարկներ եղել են։ Բայց ենթադրությունների հիման վրա դիրքորոշում ներկայացնել ճիշտ չէ։ Այն, ինչ մենք գիտենք և ինչի մասին ասել են ՀՀ պաշտոնյաները, այն է, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում