Հուլիսի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հուլիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 08:30-ին Հանրապետության հրապարակից (ԱԳ նախարարության նախկին շենքի դիմաց) կմեկնեն Սյունիքի մարզ, որտեղ կկայանա երկօրյա լրագրողական շրջայց՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։ Վերադարձ Երեւան՝ հուլիսի 19-ին, ժամը 20:00-ին: 

Ժամը 11:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024 թվականին, մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի շրջանակներում, հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում, մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ, հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ իր վրա է վերցրել «Լա Բոհեմ» արձանի տեղադրման ամբողջ ֆինանսավորումը: «Լա Բոհեմ» վերնագիրը կրող արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ:

Ժամը 12:00-ին Any Grand Hotel-ում տեղի կունենա բաց հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ից «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկինի 1, նրբ․1-3) կկայանա Էթիկական լրագրության ԵՄԱ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա Երեւանի մամուլի ակումբի 30-րդ տարեդարձի օրը՝ հուլիսի 18-ին։ Երեւանի մամուլի ակումբ:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 19:00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գլխավոր մասնաշենքի հետնաբակում (Ալեք Մանուկյան 11) կկայանա 2025/26 ուսումնական տարվա շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ +374 91 463535:

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս. «ՀՀ տնտեսությունը 2025 թվականի առաջին կիսամյակում» թեմայով: Ի՞նչ խնդիրների առաջ կանգնեց ՀՀ տնտեսությունը 2025 թվականի առաջին կիսամյակում։ Ի՞նչ մարտահրավերների կարող է բախվել երկիրը մոտ ապագայում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կկիսվի ստեղծված իրավիճակի իր տեսլականով։

Մշակույթ

Ժամը 16:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա «YEREVAN ART EXPO 2025»-ի բացումը, որին կմասնակցեն արվեստագետներ Հայաստանից և ԱՄՆ-ից: +37410539637:

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ կկայանա «Փարաջանովի սիրելի հովանոցը. վերականգնված ցուցանմուշի պատմություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացնում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում