Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոյի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:

Ծրագիրն այդ թվում կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել են «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային համաձայնագրի ստորագրումը և շնորհակալություն է հայտնել ԵՆԲ գործընկերներին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ մաղթելով այս կարևոր ծրագրի արդյունավետ իրագործում։

«Հայաստանի կառավարության և Բանկի միջև համագործակցությունը գալիս է ամրապնդելու այս օրերին ավելի ինտենսիվ փուլ մտած Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը, որոնք հիմված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունությունն ավելացնելու համընդհանուր մոտեցումների վրա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն