Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավիե Բետելի հետ

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավիե Բետելի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցով Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխադարձ վստահության ու բարեկամության հիման վրա ստեղծված հարաբերություններն ու ընդգծել, որ անհրաժեշտ ու կարևոր է առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելը՝ այն հասցնելով քաղաքական համագործակցության մակարդակին։ 

Զրուցակիցների քննարկումների օրակարգում են եղել նաև Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։

Մհեր Գրիգորյանն ու Քսավիե Բետելն ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում