Կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ քննարկումներում Հայաստանը հարցը դնում է փոխադարձության տրամաբանության մեջ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բոլոր քննարկումների ժամանակ Հայաստանը հարցը դնում է այն տրամաբանության մեջ, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Տեսեք, Մեղրին Հայաստանի մնացած մասի հետ ունի ավտոմոբիլային և օդային ճանապարհ, բայց երկաթուղային ճանապարհ մենք չունենք։ Դուք պատկերացնում եք, թե (խմբ. Հայաստանի տարածքով) դեպի Մեղրի երկաթուղի կառուցելը ինչ ահռելի ներդրումների հետ է կապված, դրա իրականանալիությունն էլ դեռ առանձին հարց է։ Երկաթուղին առնվազն խորհրդային տարիներին Մեղրիից դեպի Հայաստանի մնացած հատվածներ անցել է Նախիջևանի տարածքով, և իրատեսականը հենց այդ երթուղին է, և մենք, իհարկե, հարցը դիտում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ միայն Մեղրիով, Երասխով և Ախուրիկով պետք է միջազգային տարանցիկ փոխադրումներ լինեն, այլ նաև՝ Հայաստանից Հայաստան (խմբ. Ադրբեջանի տարածքով)։ Խոսքը և երկաթուղային, և ավտոմոբլիային բեռնափոխադրումների մասին է։ Եվ մենք, իհարկե, այդ հարցը քննարկում ենք։ Դա մեր օրակարգի կարևորագույն հարցերից է»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Նախիջևանի տարածքով Մեղրիից դեպի Երևան ավտոմոբիլային ճանապարհը ավելի քան 100 կիլոմետրով ավելի կարճ է, քան ներկայիս  ճանապարհն է։ «Կարող են լինել բեռնատարներ, որոնք կնախընտրեն այդ ճանապարհով երթևեկել, և մենք, իհարկե, աշխատում ենք այդ հնարավորությունը նույնպես ստեղծելու համար»,- ասաց Փաշինյանը։ 

Հայերեն Русский 中文

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր