ՀՀ ԿԸՀ նախագահն ու արտաքին կապերի վարչության պետը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով ամենամյա համաժողովին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի «Փող, անվտանգություն և ժողովրդավարություն. ընտրական կայունության պաշտպանություն թվային դարաշրջանում» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել էր Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Վեստմինստերյան ժողովրդավարության հիմնադրամի և Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) աջակցությամբ:

Միջոցառումը միավորել էր Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական վարչարարության մարմինների և այլ պետական ​​կառույցների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը, ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտությանը և քաղաքական ֆինանսավորման նպատակով կրիպտոարժույթների օգտագործմանը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելիկա Կարամանի միջև։ Հանդիպումը կարևոր հնարավորություն է ընձեռել երկու ընտրական մարմինների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման կանոնների նկատմամբ վերահսկողության լավագույն փորձի փոխանակման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ նախագծեր, որոնք կնպաստեն երկու երկրներում ընտրական գործընթացների ամբողջականության բարելավմանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ