Ռյուտեն ՌԴ-ի գործընկեր երկրներին սպառնացել է պատժամիջոցներով

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հնդկաստանը, Բրազիլիան և Չինաստանը կարող են երկրորդային պատժամիջոցների ենթարկվել Ռուսաստանի հետ համագործակցության շարունակման դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես, մասնավորապես, խրախուսում եմ այս երեք երկրներին անել հետևյալը՝ եթե դուք այժմ ապրում եք Պեկինում կամ Դելիում, կամ Բրազիլիայի նախագահն եք, գուցե ցանկանաք դիտարկել սա, քանի որ սա կարող է շատ ծանր հարված հասցնել ձեզ», - ասել է Ռյուտեն լրագրողներին։

«Խնդրում եմ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա պետք է լրջորեն զբաղվի խաղաղության շուրջ բանակցություններով,  որովհետև հակառակ դեպքում դա լրջորեն կազդի Բրազիլիայի, Հնդկաստանի և Չինաստանի վրա», - հավելել է Ռյուտեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Եվրոպան կգտնի միջոցներ, որպեսզի Ուկրաինայի համար «լավագույն դիրք» ապահովի հաշտության բանակցություններում: Ռյուտեի խոսքով՝ ըստ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված համաձայնության՝ Վաշինգտոնն այժմ մեծ քանակությամբ զենքեր կմատակարարի Կիևին՝ «ոչ միայն ՀՕՊ համակարգեր, այլև հրթիռներ և զինամթերք, որի համար վճարում են եվրոպացիները»։

Նա նշել է, որ խոսքը գնում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական զենքերի մասին։ 

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտավորապես 100 %-ի չափով ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ:

Հայերեն Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք