Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ 50 օրից ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության բացակայության դեպքում «շատ վատ» կլինի

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ 50 օրից ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնության բացակայության դեպքում «շատ վատ» կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չի պաշտպանում կողմերից և ոչ մեկին և միայն ցանկանում է, որ արյունահեղությունը դադարի։ Թրամփի խոսքով՝ հակամարտության ավարտի համար իր սահմանած 50 օրվա ավարտից հետո հրադադարի բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն պատժամիջոցներ և մաքսատուրքեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Եթե 50 օրից համաձայնագիր չունենանք, ապա շատ վատ կլինի։ Մաքսատուրքեր կլինեն, ինչպես նաև այլ պատժամիջոցներ», - ասել է Թրամփը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ հիասթափված է ՌԴ նախագահից։

Թրամփի նշել է, որ 50 օրը շատ երկար ժամանակահատված չէ, և որ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ կարող է փոխվել «շատ ավելի շուտ, քան 50 օրվա ընթացքում»։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ, եթե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում, ապա Միացյալ Նահանգները երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի ուշ Սպիտակ տանը պարզաբանել են, որ այդ միջոցներն, ամենայն հավանականությամբ, կվերաբերեն նավթին:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում