Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հուլիս,  2025            

Պետական կառույցներ 

Ժամը 12։00-ին Մարզահամերգայիին համալիրում կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողները լինեն Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ լինեն ժամը 10։45-ին։ 

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ) կմեկնարկի «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը, որին կմասնակցեն բարձր դասարանների և ավագ դպրոցի աշակերտներ: «Ամառային գիտական դպրոցի» շրջանակներում մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտները կայցելեն ՀՀ ԳԱԱ մի շարք կազմակերպություններ, որտեղ կծանոթանան գիտական արդյունքներին, կլսեն գիտության արդիական ուղղությունների մասին, կկատարեն գիտափորձեր: Ծրագիրն իրականացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը: Լրագրողների տեղափոխման համար նախատեսված է տրանսպորտ (խնդրում ենք նախապես ուղարկել Ձեր տվյալները sofi.atshemyan@sci.am էլ. հասցեին): 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին  Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։ Որքանո՞վ են ԵԱՏՄ երկրներում օգտագործվում արհեստական ինտելեկտի հնարավորությունները բժշկության ոլորտում։ Կա՞ արդյոք ԵԱՏՄ երկրներում սիբիրյան խոցի տարածման վտանգ: Ինչպե՞ս վարվել շոգ եղանակին: Կա՞ն արդյոք ալերգիայի և ցրված սկլերոզի բուժման նոր մեթոդներ: Այս և այլ հարցերի կպատասխանի ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակների հանձնում: 

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում