Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է կանգնած Թրամփի սահմանած վերջնաժամկետի հետևում. Լավրով

3 րոպեի ընթերցում

Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է թաքնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար 50-օրյա ժամկետի սահմանման մասին հայտարարության հետևում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է թաքնված այս հայտարարության հետևում՝ 50 օր։ Նախկինում եղել է նաև 24 ժամ, նաև 100 օր։ Մենք այդ ամենը տեսել ենք և իսկապես ուզում ենք հասկանալ, թե ինչով է առաջնորդվում ԱՄՆ նախագահը», - Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոր պատժամիջոցների, հաղթահարում է պատժամիջոցները և չի կարծում, որ իր գործընկերները կհրաժարվեն իրենց առևտրային պարտավորություններից։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ իր կարծիքով՝ Թրամփը «գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ», որոնք աջակցում են Ուկրաինայի նախագահի պահանջներին՝ ժամանակակից զենքերով զինելու Ուկրաինան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ԱՄՆ-ն գիտի Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը, և Մոսկվան ստամբուլյան բանակցությունների ձևաչափը սպառված չի համարում։ Ըստ Լավրովի՝ Կիևի հայտարարությունները, թե այդ ձևաչափը սպառվել է, ցույց են տալիս համաձայնություն ձեռք բերելու Կիևի ցանկության բացակայությունը։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։ Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։

Հայերեն English Русский

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ