Իրան

Լավրովը և Արաղչին Չինաստանում հանդիպում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Լավրովը և Արաղչին Չինաստանում հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին Թիենծինում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կրկին ընդգծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու կարևորությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարները համաձայնության են եկել տարբեր մակարդակներում առաջիկա շփումների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում