Ռյուտեն ողջունել է Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարևոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված միջոցառումները, որոնք կձեռնարկվեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։ 

Մասնավորապես, Թրամփը հայտարարել է ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրների նկատմամբ երկրորդային 100% մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Սա կարևոր է։ Այսպիսով, եթե դուք այսօր Պեկինում եք, Դելիում կամ Բրազիլիայում, և գիտեք, որ սա ձեզ հետ է պատահելու, գուցե, ցանկանաք զանգահարել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին և ասել. «Հեյ, բարեկամ, մենք դեռ քեզանից ապրանքներ ենք գնում, բայց դու պետք է լուրջ վերաբերվես, երբ խոսքը վերաբերում է հրադադարի, խաղաղության համաձայնագրի կամ այլ բանի շուրջ բանակցություններին, քանի որ մենք բախվում ենք երկրորդային պատժամիջոցների», - ասել է Ռյուտեն։

Նա նաև ողջունել է Ուկրաինայի համար զենք վաճառելու Թրամփի որոշումը։ Ռյուտեի խոսքով՝ սա Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև միասնության հստակ ազդանշան է։

«Եթե այսօր Կրեմլում լինեի, այդքան էլ ուրախ չէի լինի, քանի որ սա հստակ ազդանշան է, որ նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված։ Նա խաղաղություն է ուզում։ Նրան դուր չի գալիս այն փաստը, որ Ուկրաինայում այդքան շատ մարդիկ են զոհվում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է Մոսկվայի դեմ «կոշտ միջոցներ» կիրառելու ծրագրերի մասին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար համաձայնագիր չլինի։

«Մենք շատ, շատ դժգոհ ենք Ռուսաստանից։ Ես դժգոհ եմ։ Մենք շատ խիստ մաքսատուրքեր կսահմանենք, եթե 50 օրվա ընթացքում համաձայնագիր չկնքվի», - ասել է Թրամփը Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Վաշինգտոնի դաշնակիցները շուտով Ուկրաինային կմատակարարեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։

«Դա արագ կլինի, առաջիկա օրերին։ Կան մի քանի երկրներ, որոնք ունեն այս համակարգերը», - ասել է Թրամփը՝ նշելով, որ նկատի ունի ինչպես հակաօդային պաշտպանության համակարգերի, այնպես էլ դրանց համար նախատեսված հրթիռների մատակարարումը Կիևին։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը