Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հուլիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում /Տիգրան Մեծի պողոտա 4, 2-րդ հարկ/ ՄՊՀ-ն նախաձեռնել է հանդիպում տնտեսավարող սուբյեկտների և շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից իրավական ակտերով սահմանված օրենսդրական նոր փոփոխությունների փաթեթը։ 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կանոնները կքննարկվեն հուլիսի 15-ին նախատեսված հանդիպման ընթացքում։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:00-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակցները երթով կշարժվեն դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։ Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Համազգային թատրոնի մասնակցությունը Չեխովի XVII թատերական փառատոնին» թեմայով: Հուլիսի 7-ին Մոսկվայի Մ.Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի բեմում «Համաշխարհային սերիա» ծրագրի շրջանակում կայացավ Երևանի համազգային պետական թատրոնի «Պենելոպա» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը Ս.Սարգսյանի անվան համազգային թատրոնի և Չեխովի փառատոնի համատեղ աշխատանքի արդյունք է: Պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ֆրանսիայի թատերական բարձրագույն Մոլիերի մրցանակի դափնեկիր Սիմոն Աբգարյանն է (Ֆրանսիա): Ինչպե՞ս ծնվեց ներկայացման ստեղծման գաղափարը, ինչպե՞ս հաջողվեց այն կյանքի կոչել և ինչպե՞ս անցավ համաշխարհային պրեմիերան Մոսկվայում, այս ամենի մասին կպատմեն. ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղ.ղեկավար, գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը, Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը, դերասաններ Ալլա Սահակյանը և Վարշամ Գևորգյանը։

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում