Եվրոպա

Թրամփն աննախադեպ երկրորդ պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

1 րոպեի ընթերցում

Թրամփն աննախադեպ երկրորդ պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հրավերը՝ աննախադեպ երկրորդ պետական այց կատարելու Միացյալ Թագավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը:

Այցը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը: ԱՄՆ նախագահին կուղեկցի առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նրանց կընդունեն Վինձորի ամրոցում, քանի որ Բուքինգհեմյան պալատում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Թրամփն առաջին անգամ պետական այցով Մեծ Բրիտանիայում եղել է իր առաջին նախագահության ընթացքում՝ 2019 թվականին, երբ նրան ընդունել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:

BBC-ն նշում է, որ որպես կանոն երկրորդ ժամկետում նախագահներին պետական այցով Բրիտանիա չեն հրավիրում. նրանք ներկա են գտնվում միապետի հետ ճաշկերույթի կամ թեյախմության: 

Չարլզ 3-րդի հրավերը Դոնալդ Թրամփին փոխանցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, երբ փետրվարին այցելել էր Սպիտակ տուն: 

Օրեր առաջ պետական այցով Միացյալ Թագավորությունում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կնոջ հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում