Իրավունք

ՀՅԴ-ական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով

ՀՅԴ անդամ Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Ա.Չ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության նախապատրասություն: 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեն հուլիսի 10-ին խուզարկություններ էր իրականացրել ՀՅԴ-ական մի խումբ գործիչների տներում։ Խուզարկությունները իրականացվել էին «Սրբազան պայքար» շարժման անդամների կողմից ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը բռնի զավթելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Խուզարկությունների արդյունքներով կային ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում