Հուլիսի 11-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հուլիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանի ասուլիսը։ Թեմա. անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր․ արդյունքներն ու փոփոխությունները։

Մշակույթ

Ժամը 14:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային համագործակցություններին նվիրված մամուլի ասուլիս։ Ասուլիսի բանախոսներ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյան, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթեր, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրս, Գյոթե ինստիտուտ Հայաստանի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգ: Կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Roza Grigoryan, 077 30 34 84:

Ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում կհյուրընկալվեն Կալիֆորնիայի համալսարանի Իրվայնի մասնաճյուղի հայագիտության ամբիոնի պատմության պրոֆեսոր, Հայագիտական կենտրոնի տնօրեն Հուրի Պէրպէրեանը և նույն համալսարանի Դեյվիսի մասնաճյուղի արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորը (Տեր-Գրիգորյան)։ Վերջերս Ստենֆորդի համալսարանի հրատարակչությամբ լույս է տեսել Հուրի Պէրպէրեանի և Թալին Գրիգորի «Հայ կինը, փոքրամասնական յանձնառումն ու ազդակը եւ իրանական արդիութեան կերտումը. 1860-1979» / «The Armenian Woman, Minoritarian Agency, and the Making of Iranian Modernity, 1860-1979» արժեքավոր աշխատությունը։ Այս գրքով Հուրի Պէրպէրեանը և Թալին Գրիգորը ներկայացնում են առաջին պատմական ուսումնասիրությունը՝ նվիրված արդի Իրանի հայ կանանց։ 033 62 35 13:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում