Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը
1 րոպեի ընթերցում
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։