Քաղաքականություն

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան֊Ալիև հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան֊Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ 

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Աիլիևի հանդիպումն կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի էր ժամանել հուլիսի 9-ին։ ՀՀ վարչապետը հուլիսի 9-ին հանդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում