Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը
1 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի հետևանքով պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք հոդվածը` Русский