Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հուլիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 08:30-ին ՀՀ ԲՏԱ նախարարության շենքի մոտից (Վազգեն Սարգսյան 3/3) կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ ժամը 11:00-ին «Էյթի Էյթ» հյուրանոցային համալիրում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փող., 34/1 շենք) տեղի կունենա ՀՀ ԲՏԱ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացվող Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 9-11-ը։ Վերադարձ Երեւան՝ նույն օրը։ 077 206038:

Ժամը 10:00-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում հուլիսի 9-12-ը Մատենադարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես: Կոնգրեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 10։00-ին: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամ»-ի տնօրեն Արա Խզմալյանը: Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի կունենա. հուլիսի 9-ին՝ ժամը 19։00-ին՝ «Մեկ տարվա հավերժությունը-Բ. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով  ցուցահանդեսի բացման արարարողություն։ Հուլիսի 11-ին, ժամը 16։45-ին՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի տիեզերաբանական և աշխարհագրական թաքուն գանձերը» գրքի շնորհանդես։ Հուլիսի 12-ին, ժամը 12-ին՝ Կոնգրեսի վերջին նիստը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, որին կհաջորդի Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը։ 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոն․ ծրագրն ու սպասվող միջոցառումները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (Զաքիյան 7/2, 4-րդ հարկ) տեղի կունենա Բագրատ սրբազանի և Սրբազան շարժման գործի շրջանակներում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսը։ +374 55 885992:

Ժամը 11:30-ին Լոռի Բերդի համայնքապետարանում, որը կներառի նաև այցելություն դեպի ՕԿՁ կառուցման տարածք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում տեղի կունենա աշխատանքային այց Լոռի Բերդ համայնք, որտեղ Սերբիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է օրվա կարգավորվող ջրամբար (ՕԿՋ)։ Այցին կմասնակցնեն ՀՀ-ում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Սերբիայի կառավարության կողմից և իրականացվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ։ (+374 91) 420122:

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85-ամյակին: 

Ժամը 14:30-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղ.ղեկավար Կարեն Ավետիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյան: Կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր։ ՀՀ ԿԳՄՍՆ: 

Հայերեն Русский

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ