Թրամփը խոսել է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանել է Թրամփը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է, որ կցանկանար վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները «հարմար ժամանակին»: 

«Մենք ունենք ցավոտ պատժամիջոցներ Իրանի դեմ, շատ ցավոտ: Եվ ես կուզեի կարողանալ վերացնել այդ պատժամիջոցները հարմար ժամանակին, նրանց [իրանցիներին] հնարավորություն տալ վերականգնվելու», - ասել է Թրամփը:

Հայերեն ქართული Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան