Իսրայելի վարչապետը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Իսրայելի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքից առաջ։ 

Ինչպես հաղորդում է CNN-ը, Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ներկայացված իր նամակը՝ իր հիացմունքը հայտնելով նախագահի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ «Մինչ մենք խոսում ենք, նա երկիրը երկրի, տարածաշրջանը տարածաշրջանի հետևից խաղաղություն է տարածում։ Ուստի ես ցանկանում եմ ներկայացնել Ձեզ, պարոն նախագահ, նամակը, որն ուղարկել եմ Նոբելյան մրցանակի հանձնաժողով։ Այստեղ ես առաջադրում եմ Ձեր թեկնածությունը, ինչին արժանի եք։ Դուք պետք է ստանաք այն»,- ասել է Նեթանյահուն։ 

Թրամփն անսպասելի է անվանել քայլը՝ նշելով. «Հատկապես քեզնից այն ստանալը չափազանց իմաստալից է։ Շատ շնորհակալ եմ, Բիբի»։

Ամերիկյան CNN-ը գրում է, որ այս մրցանակն իսկական մոլուցք է դարձել Թրամփի համար, որը կարծում է, թե արժանի է դրան ողջ աշխարհում հակամարտությունների, այդ թվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցման իր ջանքերի համար։ Ակնկալվում է, որ Վաշինգտոն կատարած այցի շրջանակում Նեթանյահուն և Թրամփը քննարկումներ կունենան խնդրի կարգավորման հարցի շուրջ։ 

Հայերեն English Español Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան