Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հուլիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի արտահերթ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում կատարված վերջին փոփոխությունները։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Ինժեներական քաղաքում (Բագևանդ 21/1) տեղի կունենա «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»-ի (ՖՄԱ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և Ինժեներական ասոցիացիայի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագրի ստորագրմանը ներկա կլինեն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ու ՖՄԻ տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսին: Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ 9 ֆակուլտետային հետազոտական ​​​​թիմերին պաշտոնապես կհանձնվեն 2025 թվականի ծրագրի ֆինանսավորման վկայականները՝ նշանավորելով նրանց ֆինանսավորվող հետազոտական գործունեության սկիզբը: 010 590058:

Մամուլի ակումբներ

Ժամը 15:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քրեական ենթամշակույթը և  արդարադատության համակարգի հանդեպ անվստահությունը. պատճառ և հետևանք» թեմայով։ Բանախոսներ՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյան, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան:

Մշակույթ

Ժամը 16:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Դվին» սրահում տեղի կունենա «Արցախի կորուսյալ թանգարանների կատալոգների ստեղծման ծրագրի շնորհանդեսը։ 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում