Իրան

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը

Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ 

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաների։

Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից չհրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի տարածքում իրականացված ռազմական հարվածները, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող երկրի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը»։

Նախարարներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը։

«Մոսկվան պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն, այդ թվում՝ համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկինում առաջ քաշված համապատասխան նախաձեռնությունների», - նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում