Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 հուլիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին, Անի Գրանդ Հյուրանոցի Պանարամիկ դահլիճում (հասցե՝ Երևան, Հանրապետության փողոց 65), կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 11-20-ը: Նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Դավիթ Գալոյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի ասուլիսը։ Թեմա. Սևանում լողափնյա սեզոնի բացում, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայություն։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին կկայանա «Ազգային միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Գևորգ Բագրատունու հարցազրույցը։ Սա կուսակցության առաջին հարցազրույցն է, որի միջոցով կցանկանայինք մեզ և մեր տեսլականը ներկայացնել հանրությանը։ Հարցազրույցի ընթացքում կարող եք նաև հարցեր տալ մեր մասին կամ ձեզ հուզող այլ հարցերի շուրջ։ Ցանկության դեպքում կխնդրեի պատասխանել այս նամակին, որպեսզի ձեզ փոխանցենք հարցազրույցի հասցեն, քանի որ մասնակիցների քանակից է կախված հարցազրույցի վայրը։ Ա.Մ.Հ.Կ. նախագահ Գևորգ Բագրատունի, +374-91180820:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում