Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Էր Ռիադի հարթակը  ԱՄՆ-ի հետ նոր շփումների համար. Լավրով

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է դիտարկել Սաուդյան Արաբիայի հարթակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ուղիղ շփումների դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք պատրաստ ենք նկատի ունենալ այդ հյուրընկալ, բարյացակամ հարթակը, ինչպես դա արդեն արեցինք փետրվարին (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ժամանակ)», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես հիմնվում եմ այն ​​​​հանգամանքի վրա, որ թե՛ մենք, թե՛ ամերիկացիները չափազանց հարմարավետ զգացինք մեզ, և եթե հետագայում նախատեսվեն նոր շփումներ, ապա, Վաշինգտոնի հետ համաձայնեցմամբ, անշուշտ, մենք նկատի կունենանք, այդ թվում նաև, Սաուդյան Արաբիան», - հավելել է նա:

Ինչպես հիշեցրել է Լավրովը, Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացրել է նա ինքը՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ միասին, իսկ ԱՄՆ-ն՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը:

Ավելի վաղ Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք պլանավորված էին Մոսկվայում, բայց անորոշ ժամանակով հետաձգվել էի ԱՄՆ-ի խնդրանքով, մնում են անորոշ վիճակում:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով