Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տարածաշրջանային խաղաղության խթանմանն ու տնտեսական զարգացմանը»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։
I send my best wishes to @SecRubio while looking forward to enhance #Armenia-#US strategic partnership aimed at fostering democratic institutions, promoting regional peace & driving economic development! 🇦🇲🤝🇺🇸 https://t.co/VhrhFYkSaF
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 4, 2025