ՌԴ-ն դարձել է առաջին երկիրը, որ ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որ պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը. այսպիսի անուն է երկրին տվել «Թալիբան» շարժումը 2021 թվականին իշխանության գալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՌԴ արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։

Աշխարհի ոչ մի այլ երկիր դեռևս պաշտոնապես չի ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը Աֆղանստանում։

Կրեմլի որոշման մասին հայտնի դառնալուց կարճ ժամանակ անց Մոսկվայում Աֆղանստանի դեսպանատան աշխատակիցները դուրս են եկել շենքի պատշգամբ և բարձրացրել Աֆղանստանի Իսլամական Էմիրության դրոշը, հաղորդում է գործակալությունը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի Իսլամական Էմիրության նորանշանակ դեսպան Գյուլ Հասանի հավատարմագրերի պատճենները։

Հայերեն Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները