Եվրոպա

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունները Երևանում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունները Երևանում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Վահան Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում 2026թ. կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում