ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի համագործակցության կասեցումն ԱԷՄԳ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի կողմից ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցումը անընդունելի է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Մենք անընդունելի բառով  կմեկնաբանենք այն, որ Իրանը որոշեց դադարեցնել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ այն ժամանակ, երբ ունի հնարավորություն փոխելու իրերի ընթացքը և ընտրելու խաղաղության ու բարգավաճման ուղին», - նշել է նա։

Բրյուսը հայտարարել է, որ Իրանը պետք է լիովին հետևի իր Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) պարտավորություններին, այդ թվում՝ ԱԷՄԳ-ին տրամադրելով չհայտարարագրված միջուկային նյութերի վերաբերյալ տեղեկատվություն և չսահմանափակելով հասանելիությունը նոր հայտարարված հարստացման կայան։ 

«Հարկավոր է կրկնել, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել այս հարցում, Իրանը չի կարող և չի ունենա միջուկային զենք։ Նախագահը դա բազմիցս ասել է։ Պետքարտուղարը ևս այդ մասին բազմիցս նշել է»,- ընդգծել է Բրյուսը։

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որով դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր կատարման համար։

Հայերեն Русский

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը