Ադրբեջան

Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ, սակայն պատասխան չի ստացել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը։

«Տեղեկացնում ենք, որ դեսպանատունը հրատապ նոտաներ է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել։ Մենք այս իրավիճակը պահում ենք մշտական ​​վերահսկողության տակ և ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասվում է դիվանագիտական ​​​​առաքելության «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության յոթ աշխատակցի։ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի մաս է կազմում: Գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով:

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում