Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հուլիս,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված ՀՀ սահմանադրության ընդունման 30-ամյակին։ Գիտաժողովի հանդիսավոր բացմանը կհաջորդի պանելային քննարկում՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Նժդեհ Երանյանի, պ.գ.թ. Զոհրաբ Գևորգյանի, ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի և  Հայաստանի Գերագույն խորհրդի, Հայաստանի Ազգային ժողովի 2-3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանի մասնակցությամբ։ 055 520691:

Ժամը 15:30-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նոր Եվրոպական Ոդիսական» նվագախմբի նախագծի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։ Նախքան ասուլիսը տեղի կունենա նվագախմբային փորձ, որը բաց է նկարահանման համար։ Նախագիծը նախաձեռնել են «Շանզ Էլիզե» նվագախումբը (Պուատիե, Ֆրանսիա), «Ջովաննի Պիերլուիջի դա Պալեստրինա» կոնսերվատորիան (Կալիարի, Իտալիա) եւ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Նախագիծը կրում է «1824-2024. Բեթհովենը եւ Եվրոպան» խորագիրը։ Ներկա կլինեն՝ դիրիժոր Ֆիլիպ Հերեւեգեն, դիրիժոր, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: +37433170303:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կկայանա IBRS Council ամենախոշոր բիզնես համաժողովը՝ միտված բիզնեսի աջակցման ծրագրերին: Թեմաներ. «Գրանցել Ձեր բիզնեսը միջազգային կայուն և զարգացած երկրներում», «Ստանալ արտահանման աջակցություն, արտահանել ձեր ապրանքը միջազգային շուկաներ», «Ստանալ գրագետ բիզնես խորհրդատվություն և կամ իմանալ ինչպես օգտվել միջազգային ներդրումային ֆոնդերից», «Օգտվել IBRS Council-ի աջակցման հնարավորություններից»: Համաժողովին ներկա կլինի նաև ներդրումային ոլորտի հեղինակավոր ամերիկահայ ներկայացուցիչ, ավելի քան 50 տարվա փորձով ֆինանսական վերլուծաբան, UBS Financial Services շվեյցարական բանկի փոխնախագահ Մարկ Չենյանը։ +374 95 111 939: IBRS COUNCIL 095 111939:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) տեղի կունենա «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով, այնուհետև տեղի կունենա ֆիլմի դիտում: ՀՀ ԿԳՄՍՆ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում