ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում վարչական տուգանք նախատեսող նախագիծը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում վճար չկատարելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանող և տրանսպորտում վերահսկող մեխանիզմները կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27։ 

Նախագծերն ընդգրկում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և կից ներկայացված այլ օրենքներում նախատեսվող փոփոխություններ ու լրացումներ։ Դրանց հիմնական նպատակը ներհամայնքային ուղևորափոխադրումների կանոնների հստակեցումն է, այդ թվում՝ վճարների հավաքագրման, հսկիչների գործառույթների և վարչական պատասխանատվության ձևակերպման միջոցով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել էր, որ համայնքներում՝ այդ թվում՝ Երևանում, ուղևորափոխադրումները կարող են իրականացվել թե՛ համայնքի, թե՛ մրցութային կարգով ընտրված օպերատորների կողմից։ Ծառայությունների արժեքը որոշվում է համայնքի ավագանու կողմից։ 

Նախագծով առաջարկվում է սահմանել 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կիրառել այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն չի վավերացնում ուղևորությունը (հսկիչ համակարգով չհաստատված ուղևորություն), առաջարկվում է սահմանել 3 000 դրամ տուգանք։

Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ