ՄԱԿ-ը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վեճերի դիվանագիտական լուծման հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը տեղյակ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «աճող լարվածության» մասին և հույս ունի, որ կողմերը վեճերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։  

«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև աճող լարվածության մասին, որը ուղեկցվում է երկու երկրներում տեղի ունեցող միջադեպերով։ Մենք հույս ունենք, որ այդ ամենը կլուծվի դիվանագիտական ​​ուղիներով, և որ լրագրողական գործունեության ազատությունը կապահովվի», - ասել է Դյուժարիկը մամուլի ասուլիսում, որը  հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքում։

Հունիսի 27-ին ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների՝ կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։ Ձերբակալությունների ընթացքում երկու մարդ մահացել էր։ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին։ 

Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ։ Հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում, որի ղեկավարը և գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։ 

Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև ՌԴ 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործությունների մեջ։ 

Ռուսաստանում էլ բերման է ենթարկվել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկիին, որին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։

Հայերեն Español ქართული Русский

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի