Հուլիսի 2-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հուլիս,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փ\ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանի ասուլիսը։ Թեմա. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կանխարգելիչ միջոցառումներ։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը կայցելելի Exrade ընկերության ցուցասրահ /Ազատության պողոտա 24/15, Բիզնես պարկ/։ Այցի հիմնական նպատակն է՝ խթանել հայ-շվեդական գործարար համագործակցությունը և նպաստել երկու երկրների միջեւ բիզնես կամուրջների զարգացմամբ։  +374 98 61 38 06:

Ժամը 14:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսեան մասնաշենքի Մանուկեան սրահում կկայանա Տնտեսագետների հայկական ասոցիացիայի (ՏՀԱ) 15-րդ տարեկան գիտաժողովի ամփոփիչ օրը։ Այս տարվա գիտաժողովը միավորել է ավելի քան 100 տնտեսագետների և հետազոտողների ամբողջ աշխարհից: «Արդյո՞ք անհավասարությունն արգելակում է աճը» թեմայով քննարկումը կեզրափակի եռօրյա նիստերը և մասնագիտական շփումները։ Քննարկման խոսնակներն են. տնտեսագետ Սթիվեն Դուրլոֆֆը (Չիկագոյի համալսարան), Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը (ՀԱՀ), Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնտեսագետ Լեա Հաքիմը և տնտեսագետ Արիել Քալիլը (Չիկագոյի համալսարան)։ Քննարկումը կվարի տնտեսագետ Ռուբեն Ենիկոպոլովը (Պոմպեու Ֆաբրա համալսարան)։ Հաղորդակցության մենեջեր Բելլա Կարապետյան, +374 60 612 514:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում