ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցէ կատարել Կոտայքի քննչական վարչություն

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հովհաննես Չալաբյանը Արթուր Պողոսյանի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի 5 ամիսների ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 530 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականից: 5903 քրեական վարույթից լուծվել է 4852-ի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3239-ը:

Հաշվետու ժամանակահատվածում 1 քննի­­չի միջին ծան­­րա­բեռն­վա­ծութ­յունը կազմել է 330 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 5028 հաղորդում, որից 4204-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 379 մլն 319 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 148 մլն 855 հզր ՀՀ դրամը:

2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 10-ը կարճվել է, 6-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 1-ը միացվել է, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 7-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 82 քրեական վարույթ, որից 5-ը՝ ուղարկվել է դատարան, 27-ը կարճվել է, 18-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 5-ը՝ միացվել, 1-ն ուղարկվել է այլ մարմին,  25-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  վերաբերյալ 45 քրեական վարույթ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11-ը կարճվել է, որից 2-ը` ռեաբիլիտացնող հիմքով, 9-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 5-ը պասիվացվել է, 6-ը՝ միացվել, 9-ն ուղարկվել է այլ մարմին, 12-ը փոխանցվել է 2025 թվական: 

2025 թվականի 5 ամիսների ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 257 վարույթի ընթացք, որից 49-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 115-ը կարճվել է, 3-ը՝ միացվել, 6-ն՝ ուղարկվել այլ մարմին, 84-ը՝ պասիվացվել: 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետով 271 քրեական վարույթ:

2025 թվականի 5 ամիսների ընթացքում մարզային քննչական վարչությունում քննվել է 3182 քրեական վարույթ, որից 1051-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից: 3182 քրեական վարույթից լուծվել է 1807-ի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 1263-ը:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթներով 2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով ուղարկվել է 34 միջնորդագիր:

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ակտիվացնել տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, առարկայական հանձնարարություններ է տվել քրեական վարույթների նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև պատշաճ արձագանքել քաղաքացիների դիմում-բողոքներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմումատուների անձնական ընդունելություն:

Այցելության ժամանակ Արթուր Պողոսյանը ծանոթացել է քննիչների աշխատանքային պայմաններին: 

Հայերեն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները

Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ