Հայաստան

Հայաստանն ապակայունացնող բոլոր մարտահրավերները մինչ այս պահը հաջողությամբ չեզոքացվել են․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ապակայունացնող բոլոր մարտահրավերները մինչ այս պահը հաջողությամբ չեզոքացվել են․ վարչապետ

Հայաստանն ապակայունացնող բոլոր մարտահրավերները մինչ այս պահը հաջողությամբ չեզոքացվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ն արդյունավետորեն է դիմակայում Հայաստանի Հանրապետությանը սպառնացող մարտահրավերներին։

«Ակնհայտ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը արդյունավետորեն դիմակայում է այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են մեր պետությունն ու ժողովուրդը։ Ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել ձեր աշխատանքի առիթով և ընդգծել, որ ԱԱԾ-ն, իսկապես, այլ ծառայությունների հետ համատեղ, մեր պետության ողնաշարն է՝ մեր երկրի լինելիության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկը։ Այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային ռիսկեր ստեղծել, մինչ այս պահը հաջողությամբ չեզոքացվել են»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում առանցքային դեր ունի այն ռազմավարությունը, որը որդեգրվել է ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում։

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կենտրոնանա հիմնական հետևյալ գործառույթների վրա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանում»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ ղեկավարությանը, հատուկ ընդգծել է կառույցի բոլոր աշխատակիցների առանձնահատուկ դերը պետական անվտանգության ապահովման գործում։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում