Մշակույթ

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

2 րոպեի ընթերցում

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝  նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձևաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով: 

Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական մշակութային առանձնահատկությունները և ժամանակակից հայկական ոճաբանությունը։

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին»  ծրագիրը խորհրդանշում է Շառլ Ազնավուրի արվեստի հնչյունային ու մշակութային ռիթմերը՝ որպես ոգեշնչման աղբյուր՝ միաժամանակ ընդգծելով ֆրանսիական մշակույթի ազդեցությունն ու ներդրումը համաշխարհային նորաձևության և արվեստի զարգացման մեջ։

Ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում, Հայաստանում և Վրաստանում:

Ծրագիրն ուղղված է նորարարական լուծումների խթանմանը նորաձևության ոլորտում, հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը և տարածմանը, ինչպես նաև ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ինքնազբաղ արվեստագետների աջակցությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում