Ադրբեջան

Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։

«Հաստատում ենք։ Գործողության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռուսական ՏԱՍՍ-ին ասել են Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։

2025 թվականի փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրի տարածքում Sputnik-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Այդուհանդերձ, գործակալությունն ու դրա կայքը շարունակում էին աշխատանքն Ադրբեջանում։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում