ԵՄ-ի համար կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը. Կայա Կալաս

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն՝ անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ավարտին և համաձայնեցված փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտության մասին հարցին։

«Միանշանակ է, որ մենք ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Եվ, իհարկե, մենք կցանկանայինք այդ գործընթացի եզրափակումը տեսնել որքան հնարավոր է շուտ։ Ես կարծում եմ, որ աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված՝ մենք ավելի շատ կայունության կարիք ունենք»,-շեշտել է Կայա Կալասը։

ԵՄ բարձր ներկայացուցիչն, անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունն իր կողմից շեշտվե՞լ է Բաքու կատարած այցի շրջանակներում՝ Կայա Կալասը դրական արձագանք տվեց։

«Իհարկե, ես այդ հարցը բարձրացրել եմ նաև իմ՝ Բաքու կատարած այցի ժամանակ։ Սա նաև բխում է մեր շահերից, երբ խոսում ենք փոխկապակցվածության մասին, քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են լինել երկու երկրների համար՝ ներառյալ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համատեքստում, այո՛, կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ»,-ընդգծեց ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին