Քաղաքականություն

Հայաստանն ու Եվրամիությունն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները

Հայաստանն ու Եվրամիությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը և Եվրոպական Միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու է Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- մանրամասնեց Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել։ 

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը՝ վերջին տարիներին Հայաստանում իրականացրած ծրագրերի և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար։ «Տեղին է հիշատակել նաև Դիմակայունության  և աճի պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում