ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով հունիսի 29-30-ը Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: