Եվրոպա

Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Նախարարը Կիև ժամանելուն պես հայտարարել է, որ «ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը՝ ընդդեմ Պուտինի ագրեսիայի»։ «Հետևաբար, մենք շարունակելու ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինային աջակցելու վրա։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին ու անվտանգային քաղաքականության ամենակարևոր խնդիրն են»,- նշել է Վադեֆուլը։ 

Նա ընդգծել է նաև, որ իրենք ինչպես ԵՄ-ում, այնպես էլ G7-ի գործընկերների հետ շարունակելու են պատժամիջոցների կիրառումը՝ սահմանափակելու ռուսական կողմի ֆինանսական կարողությունները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում