Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 հունիս,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 09:15-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի 2024 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը: Պաշտոնական բացումը՝ ժամը 9:30-ին, մասնակիցների գրանցումը՝ 9:00-9:20-ը: Լրատվամիջոցները նիստին կարող են ներկա գտնվել մինչև ժամը 10:30-ը: Դավիթ, Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան, Հովհաննես Մկրտչյան: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Tech Week միջոցառման կազմակերպչական թիմի ղեկավարներ Խաչատուր Հակոբյանի, Սպարտակ Կյուրեղյանի, Գայանե Գրիգորյանի ասուլիսը։ Թեմա. Տեխնոլոգիական շաբաթ Վանաձորում (Tech Week Vanadzor 2025). սպասվող միջոցառումների ծրագրերը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball room» սրահում կկայանա «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Զեկույցը պատրաստել է Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկեր «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը: Զեկույցը կներկայացնի GEM ազգային թիմի ղեկավար, «Ամերիա» ՓԲԸ գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Օրակարգ՝ 9։15 - ճեպազրույց մեդիայի հետ /Տիգրան Ջրբաշյան, հյուրեր/, 10։00 - ողջույնի խոսք, 10։10 - զեկույցի ներկայացում, 11։00 - պանելային քննարկում, 11։45 - հարց ու պատասխան: Kristine, 093667095։

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մամուլի ազգային ակումբում (Արշակունյաց 4, 10-րդ հարկ, Մամուլի շենք) «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում, ակումբը լրագրողներին հրավիրում է հանդիպման ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Թեման՝ «Հայաստան-Իրան համագործակցության խորացման և ընդլայնման խոչընդոտները և հեռանկարները»: 

Մշակույթ

Ժամը 12:30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում (Աբովյան 2) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները կներկայացնեն «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով համերգի, աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի վարպետության դասի, ինչպես նաև համերգի ավարտին կայանալիք համանուն ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսի վերաբերյալ մանրամասներ։ Ասուլիսի բանախոսներ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արթուր Ավանեսով, դաշնակահար Կիրիլ Գերշտեյն, սոպրանո Ռուզան Մանթաշյան: Կիրիլ Գերշտեյնի՝ հայ երիտասարդ դաշնակահարների համար վարպետության դասը կմեկնարկի հունիսի 27-ին, ժամը 10-ին. օպերատորներին հնարավորություն կտրվի դասի ընթացքում նկարահանում իրականացնելու։ Համերգը տեղի կունենա հունիսի 28-ին: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 18:30-ին «Օպերա Սուիթ» հյուրանոցում /Ռաֆայել Լեմկինի 1/ «ԼայֆԹրի Փիքչըրզ»-ը կազմակերպում է միջոցառում նվիրված կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմին, որը երախտիքի խոսք է արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից բուժաշխատողնրին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար: +374 55 31 62 30: 

Հայերեն Русский

Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ նպաստելով դիվանագիտության մեջ կանանց ավելի մեծ մասնակցությանը. Նաթիա Նացվլիշվիլի

ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սև Օհանյանը, Սիմոն Աբգարյանը, Պավել Պավլիկովսկին և այլ անվանի կինոգործիչներ կհյուրընկալվեն 23-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ