Իրավունք

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ 

Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են։ 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։ 

Քննչական կոմիտեն այս գործով դատարան էր ներկայացրել 16 անձի կալանավորելու միջնորդություն։ Դատարանը նրանցից 9-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է, մեկ անձի կալանավորելու միջնորդությունը քննվել է, որոշումը կհչապարակվի հունիսի 26-ին, մնացած միջնորդությունները կքննվեն հունիսի 26-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում