Իրան

ԱՄՆ նախագահը հայտարարել է հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ անցկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

AP Photo
AP Photo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հաջորդ շաբաթ բանակցելու մասին՝ ընդգծելով, որ միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրի կնքումն այդ հանդիպման միակ ցանկալի արդյունքը չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է հունիսի 25-ին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Հաջորդ շաբաթ կմեկնենք նրանց հետ զրուցելու։ Հնարավոր է՝ համաձայնագիր կնքենք»,- Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը՝ ձեռնպահ մնալով հստակ օր նշելուց։

Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդունելի է համարել խորհրդակցություններից հետո համաձայնագրի բացակայության տարբերակը։

«Ինձ համար միևնույն է՝ կլինի համաձայնագիր, թե ոչ։ Ամեն դեպքում ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում