ՔԿ-ն «Սրբազան պայքար»-ի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ ձայնագրություն է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված  ևս մեկ ձայնագրություն է հրապարակել: 

«Արմենպրես»-ը ՔԿ-ի հանրայնացրած ձայնագրությունը ներկայացնում է ստորև:

Ավելի վաղ  ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ ՔԿ-ն վերոնշյալ գործողություններն ապացուցող 7 ձայնագրություն էր տարածել:  

Իրավունք

Քննչական կոմիտեն «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ է հրապարակել

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ 

Իրավունք

«Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. ՔԿ

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский