Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ 

Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ 

Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդները ահաբեկչական և իշխանությունը զավթելու գործողություններ են նախապատրաստել։  Քննչական կոմիտեն նաև շարժման ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ էր հրապարակել։ 

Իրավունք

«Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. ՔԿ

Իրավունք

Քննչական կոմիտեն «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ է հրապարակել

 

Հայերեն Español ქართული Русский