Իրավապահները կանխեցին Հայաստանն ապակայունացնելու ու իշխանությունը բռնազավթելու խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։